ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ասում են...

Ասում են...
30.04.2019 | 02:19

...թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թևերի միջև. մինչ նիկոլա-վանեցյանական թևը ցանկանում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:

Ընդ որում, Դավիթ Սանասարյանի դեֆակտո պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են լուրերը, որ առաջիկայում պաշտոնը կթողնի «սորոսական» թևի կարկառուն ներկյացուցիչներից ևս մեկը` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այդ զոհաբերություններով Նիկոլ Փաշինյանը կփորձի շահել Ռուսաստանի ու Պուտինի սիրտը, բացի այդ, ինչպես կարելի է թույլ տալ, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը մշակվի սորոսականի համբավ ունեցող մարդու ձեռքով»,- ասաց «Իմ քայլի»» մեր աղբյուրը: Ի դեպ. ըստ այդ աղբյուրների` այս օրերին «սորոսականները» քննարկում են իշխանությունից անջատվելու, նոր քաղաքական միավոր-կուսակցություն ստեղծելու հարցը:

Դիտվել է՝ 15248

Մեկնաբանություններ